Ուղիղ եթերից ֆիքսած կադրեր մեզ մոտ. միայն տեսնեք` ինչ է կատարվել իրականում Սոթքի հանքավայրում

Այսօր առավոտ արտառոց դեպք է տեղի ունեցել Սոթքի հանքավայրում։

NEWS.am-ի տեղեկություններով՝ իսրայելական զրահամեքենաներով մոտ 250 ադրբեջանցի…

զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան, գալիս, մտնում են հանքի տարածք, որտեղ լինում է 7 ժամկետային զինծառայող, ասում են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։

Զինծառայողները զանգահարում են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանում, ստիպված հանքի տնօրինությունն է գնում ադրբեջանցիների հետ բանակցելու, չի իմանում՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքում։

Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի։

Տեսանյութը՝ Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից։

Աղբյուր՝՝ https://yerevan24.info/root/17802/?fbclid=IwAR1RS0cbFJOpnHneMgGLNliZX8tLngwTM-e7K8V3a_In5qJO7RB0gp7XIbM

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *